«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը լինելու է շարունակական»

«Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների  աջակցության ծրագիրը լինելու է շարունակական»
15.02.2013 | 11:53

2012-ի հուլիսից ընթացքի մեջ է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը, որին տարեկան հատկացվում է 100 միլիոն դրամ։
Մեզ հետ զրույցում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ ծրագիրը բաղկացած է չորս հիմնական ուղղություններից՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն, երիտասարդական գիտաժողովների և դրանց կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրում, տարբեր անվանակարգերում գիտական մրցանակաբաշխության կազմակերպում և երիտասարդ գիտնականներին գիտական դրամաշնորհների տրամադրում։ Այս չորս ուղղություններով էլ ֆինանսավորում իրականացվում է մրցութային կարգով։ Գ. Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ այս ծրագրի շրջանակներում մոտ 20 երիտասարդ գիտնական գիտական գործուղման նպատակով ստացել է ֆինանսական աջակցություն։ Իրականացվել են ևս մոտ 20 երիտասարդական գիտական ծրագրեր (գիտաժողովներ, դպրոցներ, գիտական այլ միջոցառումներ)։
Նա տեղեկացրեց, որ դրամաշնորհները հայտարարվում են համաֆինանսավորման սկզբունքով, որ, 100 միլիոն դրամից բացի, ևս լրացուցիչ միջոցներ ուղղվեն երիտասարդ գիտնականների աջակցությանը։ Մասնավորապես, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի և ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» դրամաշնորհների մրցույթ ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում՝ 40 միլիոն դրամ ընդհանուր բյուջեով, որից 20 միլիոնը տրամադրելու են Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամն ու ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը, իսկ մյուս 20 միլիոն դրամը՝ «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը։
Նշենք, որ օրերս հանձնվեցին նաև ՀՀ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հայտարարած ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթի հաղթողների դրամաշնորհների վկայագրերը։ Առաջիկայում նախատեսվում է հայտարարել մրցույթ հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի համար։
Ինչ վերաբերում է հայտարարված գիտական մրցանակաբաշխությանը, ապա առաջիկայում պարզ կլինեն հաղթողները։ Տասնմեկ անվանակարգում ընդունվել է 110 հայտ։
Գ. Վարդանյանը նշում է, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը մանրակրկիտ մշակել է մրցույթների անցկացման չափորոշիչները։ Նա կարևորեց այդ հանգամանքը, քանի որ ճիշտ ընտրված չափորոշիչներն են հայտերի օբյեկտիվ ընտրության գրավականը։
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար ԿԱՐԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ վստահեցնում է, որ ղեկավար մարմինն ամեն ինչ արել է, որպեսզի ծրագիրն արդյունավետ լինի, ընտրվել են այնպիսի ուղղություններ, որոնք այսօր հրատապ են, ու այդ ոլորտներում երիտասարդ գիտնականներն ունեն լուծելու որոշակի խնդիրներ։ Կարլեն Խաչատրյանը համոզմունք է հայտնում, որ հանրապետության նախագահի աջակցությունը երիտասարդ գիտնականներին կլինի շարունակական. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող նախագահի նախընտրական ծրագրում հատուկ անդրադարձ կա երիտասարդ գիտնականների խնդիրներին, և նշված է, որ հետագայում նույնպես ընդլայնվելու են ֆինանսավորման ծավալները, վստահ եմ, որ ծրագիրը լինելու է շարունակական, տարեցտարի մեծանալու է տրամադրվող գումարը, ինչը հնարավորություն կտա ծրագրեր իրականացնելու նոր ուղղություններով»։
Նա, անդրադառնալով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի՝ գիտությանն առնչվող հատվածին, նշում է, որ առավել իրատեսական են գործող նախագահի դրույթները, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները քաջ գիտակցում են այսօրվա իրավիճակը, առկա հնարավորությունները, տեսնում են նաև եղած պրոբլեմները՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր, ավելի շատ ժողովրդին հաճոյանալով, փորձում են իրենց համար ձայներ ապահովել։ «Որոշ թեկնածուներ թեզեր ունեն, ըստ որոնց՝ խոստանում են գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի, 7 տոկոսի, բայց այսօրվա պայմաններում պետք է գիտակցենք, որ դա իրատեսական չէ»,- ասում է Կարլեն Խաչատրյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ